Մեդվեդեևը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Մեդվեդեևը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցություն վերաբերյալ պայմանագիրը, որպեսզի վերջինս ստորագրի և հաստատի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը դեռևս նախորդ շաբաթ հավանության արժանացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության’ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում