Ադրբեջանում ինքնահրկիզմամբ են փորձում հասնել իրավունքների պաշտպանությանը

Ադրբեջանում ինքնահրկիզմամբ են փորձում հասնել իրավունքների պաշտպանությանը

Ադրբեջանի նախագահի նստավայրի առջեւ ինքնահրկիզման դիմած Էլչին եւ Ժալյա Սալախովներ ամուսինների վիճակը շարունակում է մնալ խիստ ծանր: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը’ հղում կատարելով Էլչին Սալախովի քրոջը’ Եգյանա Մահմուդովային:

«Չնայած եղբայրս բազմաթիվ այրվածքներ ունի, բժիշկները երաշխավորույմ են, որ կապրի: Ժալյան գտնվում է վերակենդանացման բաժնում, նրա մոտ ոչ մեկին չեն թողնում: Բժիշկներն ասում են, որ նրա ապրելու շանսը խիստ փոքր է»,-ասել է Եգյանա Մահմուդովան:

Նրա խոսքով, երեկ հիվանդանոց են եկել Սումգայիթի գործադիր իշխանության աշխատակիցները եւ տեսակցել Էլչին Սալախովի հետ:

«Նրանք մի քիչ օգնել են փողով: Ասել են, որ ամեն ինչ կկարգավորվի, եւ նրանց խնդիրները շուտով կլուծվեն: Բայց մեր ինչին է դա պետք, երբ մեր հարսը չի ապրելու: Միթե այն բանի համար, , մարդը պետք է այրի իրեն, որպեսզի նրանք լուծեն իր խնդիրը», -ասել է Մահմուդովան:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սալախով ամուսինները ինքնահրկիզման են դիմել ի նշան բողոքի այն բանի համար, որ չնայած իրենց սեփական առանձնատունը չքանդելու մասին դատարանի որոշմանը, իշխանությունները ապօրինաբար քանդել են այն եւ ընտանիքին թողել փողոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում