Բաքվի անգրագետ ոստիկանները Չե Գեվարային շփոթել են վահաբիերին հետ

Բաքվի  անգրագետ ոստիկանները Չե Գեվարային շփոթել են վահաբիերին հետ

Բաքվի ոստիկանները լեգենդար հեղափոխական Չե Գեվարային շփոթել են մորուքավոր վահաբիերի (իսլամի սունի ուղղության ծայրահեղական աղանդ) հետ:

Ոստիկանությունը երեկ Բաքվի կենտրոնում ձերբակալել է ինտերնետի միջոցով գրքավաճառ Գուրբան Մամեդովին, ով եկել էր հերթական հաճախորդին վաճառած գիրքը հանձնելու համար’ մեղադրելով նրան փողոցային ապօրինի առեւտրի մեջ: Ոստիկանները Մամեդովին տարել են բաժանմունք եւ 5 ժամ հարցաքննել:

Խեղճ Մամեդովը 5 ժամ շարունակ Բաքվի անգրագետ ոստիկաններին բացատրել է, որ Ադրբեջանում ինտերնետով գրքերի վաճառքն արգելված չէ: Այնուհետեւ ոստիկաններից մեկը Մամեդովի պայուսակից հանել է Չե Գեվարայի պատկերով մի գիրք եւ հայտարարել, որ գրքավաճառը զբաղված է արգելված վահաբիական գրականության տարածմամբ: Այն բանից հետո, երբ Մամեդովին դժվարությամբ հաջողվել է ոստիկաններին բացատրել, որ Չե Գեվարան հայտնի հեղափոխական է եւ ոչ մի կապ չունի վահաբիների հետ, նրան բաց են թողել’ այդունադերձ տուգանելով 80 մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում