Մոսկվայում ադրբեջանցուց խոշոր գումար են գողացել

Մոսկվայում ադրբեջանցուց խոշոր գումար են գողացել

Չորս անհայտ անձինք Մոսկվայում 9 մլն ռուբլի են գողացել Ադրբեջանի քաղաքացուց: Նրանք ջարդել են խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգ առած ավտոմեքենայի լուսամուտները եւ ատրճանակի սպառնալիքի տակ վերցրել փողով լի պայուսակը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը’ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը:

Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով’ ադրբեջանցու մոտից առեւանգվել է 9 մլն ռուբլի: Տվյալ փաստով «ավազակություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

Ռուսաստանյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի օդանավակայաններում Թուրքիայից եւ Բաքվից ժամանած ադրբեջանցիներից միլիոնավոր դոլարներ գողացվելու մասին, որոնք կատարած հանցագործները մինչ այժմ այդպես էլ չեն հայտնաբերվել

Հետևեք մեզ նաև Telegram-ում