Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումն արդյունավետ է եղել

Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումն արդյունավետ է եղել

«Որոշակի առաջընթաց» է ձեռք բերվել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման բոլոր հիմնական հարցերի շուրջը, որը կայացել է նախօրյակին Բեռլինում: Այս մասին ասված է ՌԴ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

«Համաձայնություն Է ձեռք բերվել այդ ձևաչափով շարունակելու երկխոսությունը, որի արդյունքներով կարող են կոնկրետ առաջարկություններ ներկայացվել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարների քննարկմանը»,- ասված է փաստաթղթում:

Նախարարական հանդիպման մասնակիցները քննարկել են ներուկրաինական ճգնաժամի կարգավորման միջազգային ջանքերը: Նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը, սահմանաին վերահսկողության ապահովմանը, հարավ – արեւելք մարդասիրական օգնության առաքմանը և քաղաքական կարգավորման գործընթացի շուտափույթ սկսմանը:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Պավել Կլիմկինն իր Twitter-ում գրել Է. «Հինգ ժամվա բարդագույն խոսակցություն: Բայց, հավանաբար, տեղից շարժվելու համար հարկավոր են շատ անգամների հինգ ժամեր»:

Գերմանիայի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նույնպես առաջընթաց Է նշել որոշ կետերի վերաբերյալ: «Դա ծանր խոսակցություն Է, բայց ես կարծում եմ, որ որոշ կետերի գծով մենք առաջընթացի հասանք»,- ասել Է նա: «Այդ խոսացությունն անհրաժեշտ Էր»,- հավելել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում