Մոսկվայում անհայտ անձը կրակել է Թուրքիայի դեսպանության վրա

Մոսկվայում անհայտ անձը կրակել է Թուրքիայի դեսպանության վրա

Անհայտ անձը Մոսկվայում որսորդական հրացանից կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Կրակոցների արդյունքում տուժողներ չեն եղել: Դեսպանության անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են կրակոցներ արձակած տղամարդուն: Նա անմիջապես տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:

Դեռևս հայտնի չէ, թե ինչու է տղամարդը կրակ բացել Մոսկվայում Թուրքիայի դեսպանության վրա: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում