ԱՄՆ-ի իշխանությունները ազգային գվարդիան են ուղարկում Ֆերգյուսոն` դադարեցնելու բողոքի ակցիան

ԱՄՆ-ի իշխանությունները ազգային գվարդիան են ուղարկում Ֆերգյուսոն`  դադարեցնելու բողոքի ակցիան

ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի զորքերը շարժվում են դեպի Ֆերգյուսոն, որտեղ մեկ շաբաթից ավելի է չեն դադարում ցույցերը սևամորթ երեխայի սպանությամբ կապակցությամբ: Այդ մասին որոշում է կայացրել Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը:

Մինչ այդ նահանագապետը հրահանգ էր արձակել Ֆերգյուսոնում արտակարգ իրավիճակ հայտարարել: Կիրակի օրը ամենաքիչը չորս հարյուր հազար ցուցարար է մասնակցել ցույցերին: Ինչպես տեղեկացնում է New York Times-ը, Մայքլ Բրաունի դիակի մասնավոր ուսումնասիրության դեպքում պարզ է դարձել , որ նրա մարմնի մեջ առկա է ավելի քան վեց փամփուշտ:

Համաձայն ոստիկանության տարածած հաղորդագրության Բրաունին վերցրել են ոստիկանական մեքենայից ատրճանակ գողանալու փորձի ժամանակ: Ծայրահեղ դեպքում մեկ կրակոցը բավարար էր կանգնեցնելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել էր ցուցարարներին’ դադարեցնելու ցույցը: Սակայն նահանգի սևամորթ բնակչությունը բողոքում է ոչ միայն անչափահաս երեխայի սպանության պատճառով, այլև նահանգում իրենց բռնության և ճնշումների ենթարկելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում