Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինանշանի ուղղությամբ կրակողը հայ է. Московский комсомолец

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինանշանի ուղղությամբ կրակողը հայ է. Московский комсомолец

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինանշանը որպես թիրախ ընտրած եւ կրակած անձը ազգությամբ հայ 43-ամյա Արթուր Միրզոյանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ռուսական Московский комсомолец պարբերականը: Ըստ պարբերականի տեղեկատվության’ Միրզոյանի թիրախը եղել է թուրքական զինանշանը, որի վրա էլ նա երկու անգամ կրակել է: «Դոբրի լես» կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանի երկու կրակոցներն էլ հասել են թիրախին:

Ձերբակալվելուց հետո Միրզոյանը չի հստակեցրել իր արարքի դրդապատճառները: Այդուհանդերձ ոստիկանությունը շրջանառում է տեղեկություն այն մասին, թե Միրզոյանը նման քայլի է դիմել հայ-թուրքական վաղեմի վատ հարաբերությունների պատճառով, որոնք ավելի էին սրվել ղարաբաղյան հակամարտությունում վերջին շրջանի լարվածության հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում