Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է

Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է

Ադրբեջանում 2014թ-ի հունվար-հուլիս ամսիների նավթի արդյունահանումը կազմել է 24,9 միլիոն տոննա: Այդ մասին նշվում է Ադրբեջանի պետական վիճակագրական ընկերության հաշվետվութան մեջ, որտեղ ներկայացվում էր նախորդ յոթ ամիսներին երկրի տնտեսական աճը:
Նշենք, որ 2013թ-ի նույն ժամանակահատվածում Ադրբեջանում հանել էին շուրջ  25,5 միլիոն տոննա նավթ: Այսպիսով, Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում նավթահանումը կրճատվել է 2,4 տոկոսով:
Նշենք, որ Ադրբեջանում արդեն չոր տարի շարունակ նավթահանման տեմպի նվազում է նկատվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում