Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստանում: Վրաստանի վարչապետը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տնտեսական և քաղաքական հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի այն հարցերին, որոնք կապված են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հետ: Կողմերը պատրաստվում են գտնել այն ձևաչաձը, որը կնպաստի արդյունավետ համագործակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում