ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն է. Գարիբաշվիլի

ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն է. Գարիբաշվիլի

ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայնություններից մեկն է, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Բաթումում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը տեղի է ունեցել ամերիկյան Vella Gulf հածանավում:

«ԱՄՆ-ի հետ գործընկերությունը մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն Է… ԱՄՆ-ի հովանավորությամբ այսօր մեզ մոտ ստեղծված են լավագույն զինվորական ստորաբաժանումները, որոնք իրենց ավանդն են ներդնում Աֆղանստանում միջազգային խաղաղաղության հաստատման գործում»,- հայտարարել Է Գարիբաշվիլին:

ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի Vella Gulf հրթիռակիր հածանավը Բաթումի նավահանգիստ Է ժամանել օգոստոսի 18-ին: Բարեկամական այցի նպատակն Է, այց, որը կտևի մինչև օգոստոսի 20-ը, պրոֆեսիոնալ և մարդկային հարաբերությունների խորացումն ԱՄՆ-ի և նրա դաշնակից և գործընկեր երկրների հետ, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում