Իրանի ռազմական նավատորմը կհամալրվի նոր սուզանավերով և վերջրյա նավերով

Իրանի ռազմական նավատորմը կհամալրվի նոր սուզանավերով և վերջրյա նավերով

Իրանի ռազմական նավատորմն ամենամոտ ժամանակներս կհամալրվի նոր սուզանավերով եւ վերջրյա նավերով: Այս մասին օգոստոսի 19-ին հաղորդել Է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Սայարին:

Նրա խոսքով, որը մեջբերում Է Fars գործակալությունը, պարսկական ազար ամսվա (սկսվում Է նոյեմբերի 22-ին) առաջին տասն օրում Իրանի ռազմական նավատորմի սպառազինությունում կստացվի Fateh (հաղթող) նոր շարքի «գլխավորող» սուզանավը՝ ավելի քան 500 տոննա ջրատարողությամբ, ավելի քան 40 մետր երկարությամբ եւ կորպուսի հինգ մետր տրամագծով: Սուզանվը, արտասահմանցի ռազմական փորձագետների կարծիքով՝ կարող Է սուզվել մինչեւ 200 – 250 մետր եւ, ունենալով տորպեդային եւ ականային սպառազինություն, ի վիճակի Է ջրի տակ զարգացնելու մինչեւ 15 հանգույց արագություն: Ըստ որում, դր ա նավարկման հեռվությունը կարող Է հասնել 4 հազար ծովային մղոնի:

Ինչպես կարծում են Jane’s Defence Weekly հանդեսի օտարերկրացի ռազմածովային փորձագետները, «այս դասի նոր, համեմատաբար ոչ մեծ սուզանավերը, որոնք Իրանն արտադրում Է ինքնուրույն, նախատեսված չեն օվկիանոսային ռազմերթերի համար, բայց կարող են գաղտնաբար տեղաշարժվելՊարսից եւ Օմանի ծոցերի ջրատարածքներում, ինչպես նաեւ Որմզդի նեղուցում եւ վերահսկողության տակ պահել ծովային կարեւոր փոխադրական ուղիներն այդ շրջաններում», հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում