Ադրբեջանում թշնամի են հայտարարել իրաքցի եզդիներին մարդասիրական օգնություն տրամադրած գործարարներին

Ադրբեջանում թշնամի են հայտարարել իրաքցի եզդիներին մարդասիրական օգնություն տրամադրած գործարարներին

Ադրբեջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում են «Ազերսուն» հոլդինգի ղեկավար Աբդուլբարի Գյոզալի կողմից Իրաքում աղետալի վիճակում հայտնված եզդիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու փաստը: Սոցցանցերի մեծ թվով ադրբեջանցի օգտատերեր թշնամի են հայտարարել ազգությամբ քուրդ գործարարին, իսկ նրա այդ նախաձեռնությունը համարում են Ադրբեջանի դեմ ուղղված արարք: Այս մասին հայտնում է azvizion.az լրատվական կայքը:

Աբդուլբարի Գյոզալն, ով Ադրբեջանում գործող հաջողակ եւ երկրի բյուջե ամենաշատ հարկ վճարող գործարարներից մեկմ է, դժգոհել է, որ իր այդ մարդասիրական արարքի համար Ադրբեջանում իրեն նայում են որպես թշնամու:

Կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան դժբախտության մեջ հայտնված եզդիներին մարդասիրական օգնություն կատարած գործարար Աբդուլաբարի Գյոզալին ադրբեջանցիների կողմից թշնամի որակելը փորձել է մեկնաբանել մարդասիրության հարցի նկատմամբ ադրբեջանցիների յուրահատուկ մոտեցմամբ:

«Մարդն օգնում է իր ազգակիցներին եւ դրա համար նրան դատապարտել չի կարելի: Սակայն, հարցի էությունը պետք է փնտրել այլ կետում: Ադրբեջանում քրդեր են բնակվում եւ նրանք մեր քաղաքացիներն են: Միեւնույն ժամանակ, քրդեր են բնակվում նաեւ Հայաստանում, ովքեր ներկայացնում են մեր թշնամի երկրի շահերը: Այդ քրդերի’ մահմեդական քրդերի նկատմամբ վերաբերմունքը բացասական է, եւ բոլոր թուրքերին նրանք թշնամի են տեսնում: Խոսքս մեզ թշնամի երկրում բնակվող եզդի համայնքի ազգակիցների նկատմամբ Ադրբեջանում անվանի գործարարի համակրանքի եւ օգնության մասին է: Վաղը սա կար ող է նախադեպ դառնալ, որպեսզի նույն մտածողությամբ գործարարները օգնեն Սիրիայից փախստական հայերին», -ասել է դժբախտության մեջ հայտնված մարդկանց հումանիտար օգնություն ցույց տալու հարցում «ադրբեջանավարի» մտածող «պատգամավորը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում