Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել
19/08/2014 18:02
Նմանատիպ
Սիրիայում ոչնչացվել է Ադրբեջանի’ ահաբեկչական կազմակերպությունների կազմում կառավարական ուժերի դեմ կռվող ևս մեկ քաղաքացի: Ինչպես հաղորդում է APA-ն , խոսքը Մասալլըի շրջանի Էրքիվան գյուղի բնակիչ Ռամիլ Դավուդ օղլու Մուստաֆաեւի մասին է: Նա Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվում էր «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում:
Ռ.Մուստաֆաեւը սպանվել է երկու օր առաջ Սիրիայում սպանված, Ադրբեջանի Զարդաբի շրջանի բնակիչ Ռամիզ Աղասեֆ օղլու Աբդուլլաեւի հետ միասին, ինչի մասին տեղեկացրել էր APA-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում