Զինվորները գտնվում են բարեգութ և մարդկային բարձր նկարագիր ունեցող հրամանատարների հուսալի ձեռքերում. Զինվորի մայր

Զինվորները գտնվում են բարեգութ և մարդկային բարձր նկարագիր ունեցող հրամանատարների հուսալի ձեռքերում. Զինվորի մայր

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Պաշտպանության նախարարություն, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ Մատաղիսի N զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանին, գումարտակի հրամանատար Վիգեն Սիմոնյանին, վաշտի հրամանատար Ալիկ Սարուխանյանին, ինչպես նաև բժիշկ Սամսոն Բազիկյանին, որդուս’ 5-րդ գումարտակի 15-րդ վաշտի զինվոր Կարեն Եփրեմյանի հանդեպ ցուցաբերած մարդկային ու հոգատար վերաբերմունքի համար: Երբ որդիս զորակոչվեց բանակում ծառայելու, ես մտահոգություն ու անհանգստություն ունեի, թե իմ որդին ինչպես և որտեղ է անցկացնելու ծառայությունը: Քանի որ տղաս իմ օջախի միակ արու զավակն է և ամուսնուս մահից հետո նա է մնացել մեր ընտանիքի միակ ուրախությունն ու ապավենը, ես կրկնակի մտավախություն ունեի որդուս համար: Բայց երբ մի քանի օր առաջ մասնակցեցի իմ տղայի զինվորական երդման արարողությանը, հասկացա, որ նա գտնվում է բարեգութ և հուսալի մարդկանց շրջապատում: ԵՎ ոչ միայն իմ որդին:

ՈՒրախությամբ նկատեցի, որ բոլոր զինվորները գտնվում են բարեգութ և մարդկային բարձր նկարագիր ունեցող հրամանատարների հուսալի ձեռքերում: Հայրենի տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող բազմաթիվ երիտասարդներ, այդպիսի հրամանատարների շնորհիվ երկրորդ տուն են համարում բանակը, և հավատացած եմ, որ տուն կվերադառնան տղամարդուն արժանավայել դաստիարակություն ստացած: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին’ պաշտպանության համակարգը նման փորձառու և հիանալի կադրերով համալրելու համար: Աղոթում եմ, որ խաղաղություն լինի:

Անսահման երախտիքով և հպարտությամբ ‘

զինվոր Կարեն Եղոյանի մայր’

Կարինե Կարապետյան,

ք. Ջերմուկ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում