Էրդողան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Էրդողան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմանի օրակարգային որոշ ակտուալ, այդ թվում’ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրագործման հետ կապված հարցեր: Նախագահներն ընդգծել են տարբեր բնագավառներում ռուս-թուրքական համագործակցության հետագա ընդլյանման մեջ փոխադարձ հետաքրքրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում