ՌԴ ՊՆ-ն հերքել է ՆԱՏՕ-ի մեղադրանքներն Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ

ՌԴ ՊՆ-ն հերքել է ՆԱՏՕ-ի մեղադրանքներն Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերքում է ՆԱՏՕ-ի կողմից հնչող մեղադրանքներն այն մասին, որ ռուս զինծառայողները մասնակցում են, ռուսական զրահատեխնիկան և հրետանին կիրառվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններում:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է. «Մոսկվայում արդեն դադարել են ուշադրություն դարձնել Ռասմուսենի և նրա մամուլի խոսնակի դատարկ հայտարարությունների վրա: Դրանք ըստ էության մեկնաբանելն իմաստ չունի»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում