Ադրբեջանը չի ճանաչել Աբխազիայում կայացած ընտրությունները
25/08/2014 12:42
Նմանատիպ
Պաշտոնական Բաքուն չի ճանաչում Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Բաքուն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Աբխազիայում օգոստոսի 24-ին կայացած նախագահական ընտրությունները:
Աբխազիայում անցկացված նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Ռաուլ Խաջիմբան, ով հավաքել է քվեների 50.57 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում