Մեթյու Բրայզան առաջարկում է ԱՄՆ-ին մեծացնել ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը
25/08/2014 17:14
Նմանատիպ
Միացյալ Նահանգները պետք է մեծացնեն իրենց քաղաքական ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Այս մասին Вестник Кавказа կայքի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Վերջինս համոզմունք է հայտնել, որ խաղաղության հասնելու համար տարվող բանակցություններին իրենց անմիջական մասնակցությունը պետք է ցուցաբերեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին:
Բրայզան նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատվություն են կրում բանակցային գործընթացում փոխզիջման հասնելու գործում, ինչն էլ կարող է հանգեցնել ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձևերի կիրառմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում