Ադրբեջանի քաղաքացիների թիվն իսլամիստների շարքերում մեծանում է

Ադրբեջանի քաղաքացիների թիվն իսլամիստների շարքերում մեծանում է

Ադրբեջանի’ իսլամիստ ահաբեկիչների շարքերում Իրաքի եւ Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող քաղաքացիների թիվը շարունակում է մեծանալ: Սիրիայում Բաշար ալ Ասադի զորքերի դեմ կռվող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմն օրերս լրացրել են Ադրբեջանի 5 քաղաքացի ներ, որոնք Սիրիա են մեկնել Իսմայիլլիի շրջանից: Նրանցից երեքը Սիրիա են մենկել ընտանիքներով, իսկ մեկը’ Ադրբեջանում ճանաչված ըմբշամարտիկ Ռաշադ Բախշալիեւն է: Նա Իսմայիլլիի մարզահամալիրում աշխատել է որպես մարզիչ եւ մի քանի հանրապետական մրցումներում զբաղեցրել է առաջին եւ երկրորդ տեղերը: Նա եւս Սիրիա է մեկնել կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ:

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը: Սիրիայում եւ Իրաքում իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում Ադրբեջանի’ սպանված քաղաքացի մոջահեդների թիվը հարյուրց ավելի է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում