Հայ դիրքապահների ուղղությամբ նախորդ օրն արձակվել է ավելի քան 400 կրակոց. ԼՂՀ ՊՆ
26/08/2014 11:07
Նմանատիպ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն’ իրավիճակը պահել են վերահսկողության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում