Դավութօղլուն այսօր Էրդողանին կներկայացնի կառավարության նոր կազմը
29/08/2014 10:52
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական Չանքայա պալատում արդեն ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին:
Շուրջ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուին կազմել Թուրքիայի 62-րդ կառավարությունը: Դավութօղլուն օգոստոսի 29-ին մինչև Թուրքիայի ժամանակով 11:30-ն Էրդողանին է ներկայացնելու կառավարության անդամների նոր կազմը:
Օգոստոսի 28-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնեց երկրի ղեկավարի լիազորությունները: Նա նախ երդվեց թուրքական Մեջլիսում, այնուհետև պաշտոնը Աբդուլլահ Գյուլից ստանձնեց նախագահական Չանքայա պալատում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում