Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը Շուշիիում ներկա են գտնվել «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը
01/09/2014 23:07
Նմանատիպ
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ներկա են գտնվել Շուշիի ամրոցի տարածքում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ օպերային բեմադրությունները Շուշիում արդեն իսկ դառնում են բարի ավանդույթ, ինչը դրական է ազդում ո´չ միայն քաղաքում, այլև՝ ողջ Արցախում մշակույթի զարգացման վրա:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում