ԼՂՀ Նախագահն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին

ԼՂՀ Նախագահն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի միջև սերտ համագործակցությունը’ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում