Պուտինը և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Պորոշենկոն  հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին սեպտեմբերի 3-ին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Առաջարկվել Է քննարկել Ուկրաինայում տիրող ռազմական եւ հումանիտար ճգնաժամը»,- նշել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ Է հարկավոր առաջնահերթ կարգով անել այդ երկրի հարավ-արեւելքում արյունահեղությանը շուտափույթ վերջ դնելու համար»,- ասել Է մամուլի քարտուղարը: «Ծանրագույն ճգնաժամային իրադրությունից դուրս գալու հնարավոր ուղիների վերաբերյալ երկու երկրների նախագահների տեսակետները զգալի չափով համընկնում են»,- ընդգծել Է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում