Բակո Սահակյանն ընդունել է Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամներին
03/09/2014 14:06
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի անդամներին’ խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Լիտվա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ձեւավորումը քաղաքական եւ բարոյական կարեւոր իրադարձություն է համարել’ այն դիտարկելով որպես անկեղծ բարեկամության ու միջազգային իրավունքի նորմերի հարգանքի վկայություն:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում