TANAP-ի հանդիսավոր հիմնադրումը կկայանա այս ամիս

TANAP-ի հանդիսավոր հիմնադրումը կկայանա այս ամիս

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա անցնող Անդրանատոլիական գազամուղի (TANAP) հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Այդ մասին ասվում է այսօր պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համատեղ արված հայտարարության մեջ:

«TANAP-ը կարևոր նախագիծ է ոչ միայն երկու եղբայրական երկրների, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար», -Բաքվում հայտարարել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում