Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումները
03/09/2014 15:01
Նմանատիպ
Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումները’ կապված վերանորոգման աշխատանքների հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը’ հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR):
Ընկերությունում չեն ճշտել, թե երբ է դադարեցվել գազի մատակարարումը եւ որքան այն պետք է տեւի:
Այս տարվա ընթացքում Ռուսաստան գազի մատակարարման դադարեցման արդեն երկրորդ դեպքն է սա: Տարվա սկզբից մինչեւ հունիսի սկիզբը եւս Ռուսաստան գազ չէր մատակարարվել ավտոճանապարհի նորոգման պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում