ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում Վրաստանը «Թիվ 1 գործընկերոջ» կարգավիճակ կստանա
03/09/2014 19:58
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում Վրաստանը հինգ երկրների թվում կստանա «ոսկե քարտ» եւ կդիտարկվի որպես «Թիվ 1 գործընկեր», ինչը նշանակում է ամենաբարձր կարգավիճակը՝ առանց դաշինքին փաստացի անդամակցության: Այ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է շվեդական Svenska Dagbladet օրաթերթը:
Այդ կարգավիճակը, որը կընդլայնի հետախուզական տվյալներից օգտվելու, վարժանքներին եւ ռազմական համագործակցության մյուս ոլորտներին մասնակցելու հնարավորությունները, կարող է տրամադրվել Վրաստանին, Շվեդիային, Ֆինլանդիային, Ավստրալիային եւ Հորդանանին:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 4-5-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում