Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի իրադրության կարգավորման ծրագիրը

Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի իրադրության կարգավորման ծրագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ սեպտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ինքն ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրության կարգավորման ծրագիրը: Պետության ղեկավարը լրագրողներին պատմել է, որ այդ նախաձեռնությունը բաղկացած է յոթ կետից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ուկրաինայի հարավ-արեւելքում արյունահեղությունը դդարեցնելու եւ իրադրությունը կայունացնելու նպատակով կարծում եմ, որ հակամարտող կողմերը պետք է համաձայնեցնեն եւ կոորդինացված իրականացնեն հետեւյալ գործողությունները»,-նշել Է Պուտինը: Առաջնահերթ միջոցառումների թվում նա մատնանշել է «Ուկրաինայի հարավ-արեւելքում Դոնեցկի եւ Լուգանսկի ուղղություններով աշխարհազորայինների զինված կազմավորումների ակտիվ հարձակողական գործողությունների դադարեցումը»:

Նախաձեռնություններից եւս մեկով «նախատեսվում է լիարժեք եւ անկողմնակալ միջազգային հսկողություն իրականացնել հրադադարի պայմանների կատարման նկատմամբ»:

Պուտինը նաեւ կարծիք Է հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղ բնակչության դեմ օդուժի կիրառումը բացառելու անհրաժեշտության մասին եւ կոչ Է արել Կիեւին՝ մարդասիրական միջանցքներ բացել տեխնիկայի շարժվելու եւ Ուկրաինայի արեւելք հումանիտար բեռներ փոխադրելու համար:

Ծրագրի կետերի թվում Պուտինը նշել Է տուժած տարածաշրջաններ նորոգման բրիգադներ ուղարկելու հնարավորությունը, որոնք կզբաղվեն Ուկրաինայի արեւելքում ավերված սոցիալական ու կենսապահովման ենթակառուցվածքի վերականգնմամբ:

Ռուսաստանի նախագահն ակնկալում Է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման ծրագրի շուրջ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն շփման խմբի սեպտեմբերի 5-ի հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում