Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին հայրենիքի դավաճան են հայտարարել

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին հայրենիքի դավաճան են հայտարարել

Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նկարահանած «Սպի» (The Cut) ֆիլմի’ Թուրքիայում ցուցադրման դեմ նախաձեռնություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս նախաձեռնության մասին հայտնել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող թուրքական կազմակերպության ղեկավար Յուսուֆ Յիլմազը:

Նա հայտարարել է, որ ֆիլմի ռեժիսորը «հայրենիքի դավաճան է»: Յըլմազըը հավաստիացրել է, որ Թուրքիայում «Սպի» ֆիլմի ցուցադրման պարագայում իրենք էլ կնկարահանեն մեկ այլ ֆիլմ, որում կպատկերեն «հայերի կողմից թուրքերի սպանությունները»:

«Սպի» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը’ ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է ցեղասպանությունը վերապրած հայ մարդու’ Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Մեկ ժամ երեսունութ րոպե տևողությամբ ֆիլմն անգլերեն լեզվով է:

Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նա Կաննի ու Բեռլինի միջազգային կինոփառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում