Նախագահ Ասադը իրանական պատվիրակության հետ քննարկել է տնտեսական ոլորտում զարգացման ուղիները

Նախագահ Ասադը իրանական պատվիրակության հետ քննարկել է տնտեսական ոլորտում զարգացման ուղիները

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է սիրիա-իրանական տնտեսական զարգացման հարաբերությունների կոմիտեի քարտուղար Ռուստամ Կասմիին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի և Իրանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և ամրապնդելու ուղիները:

Կասմին հիացմունք է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ցուցաբերած տոկունության համար: Նա նշել է, որ իրենց երկիրը պատրաստ է փորձով և հնարավոր ամեն կերպ օգնել Սիրիային’ կայունությունը վերականգնելու հարցում:

Իր հերթին նախագահ Ասադը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել համագործակցությունը Իրանի հետ տնտեսության ոլորտում: Ասադը նաև ընդգծել է, որ սիրիական ժողովուրդը ողջունում է Իրանի քայլերը Սիրիայի վերականգնման գործընթացում իր ներդրման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում