Վալերի Բուայեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

Վալերի Բուայեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր Վալերի Բուայեն հերթական անգամ ներկայացրել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ սահմանել 20-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկիության դեմ հացագործությունները ժխտողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:

Վալերի Բուայեն արդար չի համարել այն, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է թե’ Հայոց ցեղասպանությունը, թե’ հրեաների Հոլոքոստը, մինչդեռ քրեորեն պատժելի է միայն Հոլոքոսի ժխտումը:

«Բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու հրատապության մասին է վկայում Իրաքի արևելյան քրիստոնյաների հարցը, որը հրատապ է այսօր, և որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը որակում է իբրև մարդկության դեմ հանցագործություն: Անհրաժեշտ է և հրատապ օրինականացնել ժխտումը»,- ասել է Բուայեն’ ընդգծելով, որ իր ներկայացված նոր առաջարկում ժխտումն իրենից ենթադրում է ոչ թե ազատ արտահայտման սահմանափակում, այլ հանցագործություն մարդկության դեմ: Ըստ ֆրանսիացի պառլամեն տականի’ դա մի կողմից կօգնի դուրս գալ այն փակուղուց, որում նախկին օրինագիծը հայտնվել էր Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման հետևանքով, իսկ մյուս կողմից էլ իրավական առումով կկարողանա պաշտպանել ցեղասպանությունների արդար հիշողությունը:

«Օրենքի նոր նախագծի տեքստն ունիվերսալ է, քանի որ այն պաշտպանում է բոլոր ցեղասպանությունները, որոնք ճանաչվել են ֆրանսիական կառավարության կողմից և համապատասխանում է մարդու իրավունքներին: Օրինագիծը շուտով հասանելի կլինի Ազգային խորհրդի կայքում»,- ասել է Բուայեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում