Թուրքիայի նախագահական նոր պալատն անվանակոչվել է «Սպիտակ պալատ»

Թուրքիայի նախագահական նոր պալատն անվանակոչվել է «Սպիտակ պալատ»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ նախատեսում են Անկարայի «Աթաթուրքի անտառային տնտեսության» տարածքում կառուցված նոր նախագահական պալատն անվանակոչել «Սպիտակ պալատ» (AK Saray): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավութօղլուն հայտնել է Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքի ուղիղ եթերով ելույթի ժամանակ:

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ իր նստավայրը հանրապետության հռչակման օրվանից նախագահական հայտարարված Չանքայա պալատից կտեղափոխվի նոր շենք, իսկ Չանքայա կտեղափոխվի Թուրքիայի կառավարությունը: Էրդողանի խոսքով’ այդ տեղափոխությունները կավարտվեն հոկտեմբերի մեջ: Ինչպես երեւում է’ Թուրքիայի նոր նախագահն ընդօրինակում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ իր նստավայրն անվանում է «Սպիտակ պալատ»:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էրդողանի կողմից Չանքայայից հրաժարվելը, որը եղել է Թուրքիայի Հանրապետության նախկին բոլոր 11 նախագահների նստավայրը’ սկսած Թուրքիայի Հանրապետության (1923 թ.) հիմնադիր Աթաթուրքից, կարող է երկու պատճառ ունենալ: Առաջինը, որ նա ցանկանում է իր այդ քայլով ընդգծել, որ տարբերվելու է նախկինների որդեգրած քաղաքական կուրսից, եւ երկրորդը, որ Էրդողանը գիտակցում է, որ Չանքայա պալատը պատկանում է ծագումով հայերի, որոնց ժառանգները կան եւ կարող են պահանջել այն վերադարձնել իսկական տերերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում