Թուրքիայում ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել

Թուրքիայում  ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել

Երեկ երեկոյան Էգեյան ծովում տեղական ժամանակով ժամը 20:43-ին տեղի ունեցած 4,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո կեսգիշերին 5,2 բալ ուժգնությամբ երկրակեղեւի ցնցումներ են տեղի ունեցել նաեւ Միջերկրական ծովում:

 Ցնցումները նույն ուժգնությամբ զգացվել են Գյոքչեադայում, Անթալիայում եւ շրջակա բնակավայրերում:

Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները հայտնել են, որ Միջերկրական ծովում երկրաշարժը տեղի է ունեցել 25 կմ խորության վրա’ Անթալիայի կենտրոնից 63 կմ, իսկ Քեմերից’ 42 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժերը խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Զոհեր եւ ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում