ՆԱՏՕ-ն դռները բաց կպահի նոր երկրների համար. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ն դռները բաց կպահի նոր երկրների համար. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ն իր դռները բաց կպահի նոր երկրների համար՝ «ամրապնդելու Եվրոպայի անվտանգությունը»: Այդ մասին  հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ Ուելսում բացելով դաշինքի գագաթնաժողովի նիստի երկրորդ օրվա աշխատանքը, որը նվիրված Է ՌԴ-ի հետ հարաբերություններին եւ Եվրոպայի անվտանգության հարցերին: Ռասմուսենը ՆԱՏՕ-ն ներկայացրել Է որպես «աշխարհում անվտան գության գլխավոր աղբյուր»:

Նա խոստացել Է, որ սեպտեմբերի 5-ին դաշինքի ղեկավարները, մասնավորապես, որոշումներ կընդունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքն ուժեղացնելու, գործընկեր երկրներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, եթե դաշինքը նրանցից համապատասխան հրավեր ստանա», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում