Ադրբեջանում իսլամիստները մտադիր են խոչընդոտել Miss Globe International մրցույթի անցկացումը

Ադրբեջանում իսլամիստները մտադիր են խոչընդոտել Miss Globe International մրցույթի անցկացումը

Ադրբեջանի իսլամիստները հայտարարել Բաքվում սեպտեմբերի 14-ին անցկացվելիք Miss Globe International գեղեցկության մրցույթը «վճռականորեն խոչընդոտելու» իրենց մտադրության մասին: Այս մասին հայտնում է minval.az լրատվական կայքը:

Ադրբեջանի իսլամական կուսակցությունը հայտարարել է, որ մրցույթը պաշտպանելը հավասարազոր է կանանց կողմից իրենց մարմինները վաճառքի հանելը պաշտպանելուն: Նրանք խոստացել են բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնել այդ միջոցառման դեմ:

Մրցույթին ենթադրվում է 120 երկրների ներկայացուցիչների մասնակցություն: Մրցույթը պետք է հեռարձակվի աշխարհի 70 երկրներում: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1925 թվականին Ստամբուլում, իսկ հետո այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան եւ այլն: Այդ մրցույթի հաղթողներից մեկն էլ եղել է Մերիլին Մոնրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում