Թուրքական դպրոցի տարածքում սպանված 10 հազար հայերի դիակներ լքված են. Քրիս Բոհջալյան

Թուրքական դպրոցի տարածքում սպանված 10 հազար հայերի դիակներ լքված են. Քրիս Բոհջալյան

 Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Յենիքյոյ գյուղի եռահարկ տարրական դպրոցի կողքին դեպքի ներքև խորացող խորխորատում, որը հայտնի է Դուդանի անդունդ անունով, 10 հազար զոհված հայեր շարունակում են մնալ անտեսված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Washington Post պարբերականում հրապարակած իր նոր հոդվածում գրում է ամերիկա? ?այ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը: Հեղինակը պատմում է, որ այդ անդունդում իրենց վերջնական հանգրվանն են գտել Յենիքյոյին կից հայկական Չունքուշ գյուղի շուրջ 10 հազար հայ նախնիները: «1915 թվականի ամռանը թուրքական ժանդարմերիան և քրդերը բոլոր հայերին, ովքեր բնակվում էին հարակից շրջաններում, բերեցին անդունդի մոտ: Այստեղ նրանք սպանեցին կամ սրախողխող արեցին հայերին և դիերը նետեցին անդունդը: Արդյունքում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում բնակվող երեք հայերից մեկը համակարգված կերպո? ? ոչնչացվեց սեփական կառավարության կողմից. 1.5 միլիոն մարդ: Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտման երկար պատմություն ունի, բայց թվերը չեն խաբում»,- գրել է Բոհջալյանը:

Մեջբերելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տվյալները’ 1914 թվականին Դիարբեքիրում (որի մեջ ներառված էին նաև Յենիքյոյն ու Չունքուշը) բնակվում էր 124 հազար հայ, սակայն արդեն 1922 թվականին այստեղ հայերի թիվը նվազել էր 3 հազարի: Բոհջալյանը նշում է, որ ողջ մնացած հայերի սերունդները դաստիարակվել են որպես մուսուլմաններ և երբեմն էլ հանդես են գալիս «ծպտյալների» կարգավիճակով: Նա ցավով արձանագրում է, որ ներկայում Թուրքիայում չկան հուշարձաններ, որոնք կխորհրդանշեն այն անհամար վայրերը, որտեղ տեղի է ունեցել կոտորածը:

«Բայց մենք հիշում ենք: Շատ ականատեսներ կան, շատ հիշողություններ կան: Մեզանից շատերն ուխտագնացություն են կազմակերպում դեպի այնպիսի վայրեր, ինչպիսին է Դուդանի անդունդը’ մեր հարգանքի տուրքը մահացածներին մատուցելու համար: Մենք այցելում ենք մնացորդներն ու ավերակներն այն եկեղեցիների, որոնք դեռ 99 տարիա առաջ գործում էին: Մենք խոնարհում ենք մեր գլուխները և աղոթում: Մենք հավաքում ենք այն աղբը, որը կուտակվում է խորանների մոտ: Եվ երբ ես ու իմ ընկերները հարցնում ենք քուրդ գյուղացիներին, թե, ըստ իրենց, ինչ է պատահել Դուդանի անդունդում, սովորաբար նրանց պատասխանը համապատասխանում է շուրջ մեկդարյա ժխտմանն ու մոլորությանը»,- նշել է Բոհջալյանը: Նա իր կասկածներն է հայտնում այն բանի կապակցությամբ, որ հնարավոր է արդեն հաջորդ անգամ, երբ ինքն այցելի Չունքուշ, անդունդը լցված կլինի, իսկ հանցագործության ապացույցները’ հավերժ թաղված: «Այնուամենայնիվ, հեգնականն այն է, որ կարիք չկա, որ որևէ մեկը բարդ ուղղություններ ընտրի կամ օգտագործի GPS կոորդինատները Դուդանի 10 հազար մահացածներին հայտնաբերելու համար: Հարկավոր է պարզապես այցելել Յենիքյոյի տարրական դպրոց և կանգնել խաղահրապարակին կից. զոհվ ածներն անմիջապես այդտեղ են»,- եզրափակել է Քրիս Բոհջալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում