ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ նոր սանկցիաներ է կիրառելու

ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ նոր սանկցիաներ է կիրառելու

Սեպտեմբերի 8-ից ԵՄ-ն նոր սահմանափակումներ մտցնի ՌԴ-ի նկատմամաբ:

Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի բաց նամակում, որն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին. «Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ մտցնելու փաթեթը COREPER-ի մակարդակով հավանության է արժանացել ուրբաթ օրը: Այդ փաթեթեի պաշտոնական ընդունումը նախատեսված է երկուշաբթի», – նշվում է փաստաթղթում: ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաները միտված են փոխելու ՌԴ-ի քաղաքական կուրսը, որն իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի կառավարության և անջատողականների միջև հրադադարի ռեժիմի հաստատման մասին արձանագրության ստորագրումից հետո, ԵՄ-ն հայտարարել էր, որ կդադարեցնի Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում