BP-ն կվաճառի Բաքու-Թբիլիսի-Ջեհյանի իր մասնաբաժինը.Bernstein Research

BP-ն կվաճառի Բաքու-Թբիլիսի-Ջեհյանի իր մասնաբաժինը.Bernstein Research

BP-ի ընկերությանը նոր տուգանք է սպասվում $18 մլրդ դոլարի չափով՝ կապված Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետի հետ: Ինչպես տեղեկացնում է ամերիկյան Bloomberg-ը, դատարանը BP-ին մեղավոր է ճանաչել կոպիտ խախտման համար, որի պատճառով էլ պայթյուն է տեղի ունեցել Deepwater Horizon-ի նավթային պլատֆորմում:

Մեղավոր են ճանաչվել նաև ВР-ի գործընկերները: Դատավորի կարծիքով, տեղի ունեցածի համար BP-ն կրում է 67 տոկոս պատասխանատվություն, Transocean –ը՝ 30%, Halliburton-ը՝ 3%-ը :

Համաձայն դաշնային օրենսդրության, նման դեպքերում յուրաքանչյուր մեկ բարել նավթի կորստի դիմաց պետք է վճարել 4.3 հազար դոլար :

Ամերիկյան փորձագետները կարծում են, որ BP-ն իր ակտիվների մի մասը կվաճառի, որպեսզի կարողանա տուգանքը վճարել:Առավել հավանական է, որ այն կվաճառի իր ակտիվները Ռուսաստանում: Սակայն վերլուծաբանները կարծում են, որ աշխարհաքաղաքական նման պայմաններում դա անհնար կլինի: Bernstein Research-ի վերլուծաբանները հավանական են համարում, որ BP-ն կվաճառի Բաքու-Թբիլիսի-Ջեհյանի իր մասնաբաժինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում