Ռուսաստանը կպատասխանի ԵՄ-ի նոր սանկցիաներին

Ռուսաստանը կպատասխանի ԵՄ-ի նոր սանկցիաներին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է երկրի դեմ Եվրոպական միության կողմից նոր պատժամիջոցների կիրառման մասին խոսակցություններին: Ինչպես հաղորդում է Риа Новости-ն, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով հաղորդել է, որ Ռուսաստանն անպայման կարձագանքի ԵՄ-ի կողմից երկրի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում:

Մոսկվայում ուշադրություն են դարձրել Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի համատեղ նամակի վրա Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության վրա, ըստ որի’ ԵՄ մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հանձնաժողովի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի համաձայնեցման վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթին, ապա դրա ընդունմանն անպայման կհետևի մեր պատասխանը»,- ասված է ՌԴ ԱԳն հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում