Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց

Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում