Դիվանագիտական սկանդալ Ավստրիայի և Ադրբեջանի միջև

Դիվանագիտական սկանդալ Ավստրիայի և Ադրբեջանի միջև

Ավստրիացի լրագրող Յուտտե Բաուերին, ով հարավկովկասյան երկրներ այցի շրջանակներում ուղեկցում էր Ավսրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին, չեն տրամադրել Ադրբեջան այցելելու վիզա:

Ինչպես տեղեկացնում է «Der Standart»-ը, լրագրողուհուն տրամադրել են միայն Հայաստան և Վրաստան այցելելու վիզա, Ադրբեջանի դեսպանությունը մերժել է:

Իր գործողությունները ադրբեջանական կողմը բացատրում է նրանով, որ Բաուերին եղել է Ադրբեջանի սև ցուցակի մեջ, քանի որ այցելել է Լեռանային Ղարաբաղի Հանարապետություն:

Հրատարակչությունը տեղեկացնում է, որ շատ լրագրողներ են այդ ցուցակից դուրս գալիս, երբ պաշտոնապես ներողություն են խնդրում: Բաուերը վիզա չտարամադրելը պայմանվորում է նաև  այն հանգամանքով, որ վերջինս իր հոդվածներում քննադատել է ադրբեջանական իշխանություններին:

«Austrian Press Agency», տվյալներով, լրագրողուհու խնդիրը չհաջողվեց լուծել նույնիսկ Ավստրիայի պետքարտուղարի միջամտությունից հետո:

«Լրագրողին վիզա տրամադրելը ամբողջովին կախված է ադրբեջանական կողմի ցանկությունից», -նշվում է Ավստրիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարրության մեջ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Կուրցը այդ հարցը կբարձրացնի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում՝ խոսելով Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման մասին:

Սամա Յուտտան չի թաքցնում այն փատը, որ 2011թ-ին այցելել է Հայաստան և այնտեղից էլ գնացել է Արցախ, որի մասին մի քանի հոդվածներ է պատրաստել, սակայն Ադրբեջանի վիզա չստանալուց հետո է տեղեկացել, Ադրբեջանում պերսոնա նոն-գրատա է ճանաչվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում