Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին զորքերը հանել Աբխազիայից և Հարավային Օսիայից

Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին զորքերը հանել Աբխազիայից և Հարավային Օսիայից

Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Պենտագոնի ղեկավար Չախ Հեյգելը:
Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյանների հետ զրույցի ժամանակ նա կրկկին ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցությանը:

Չակ Հեյգերը ևս մեկ անգամ ամրագրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված և կոչ արել Ռուսաստանին դուրս հանել իր զորքերը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքից:

Միևնույն ժամանակ վերջինս ողջունել է Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի զսպված քաղաքականությունը:Ներկա արշավը, որին մենք ականատես ենք լինում Արևելյան Ուկրաինայում մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունները Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում- հայտարարել է ԱՄՆ-ի պաշպանության նախարարը:

Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերն ամբողջովին դուրս բերել Վրաստանի տարածքներից:

«Մենք ողջունում ենք Վրաստանի կողմից տարվող զսպված քաղաքականությունը: Ռուսաստանի գործողությունները երկարաժամկետ հեռանակրում վտանգ են ներկայացնում, որը ԱՄՆ-ն և իր գործընկերները համարում են բավականին լուրջ»,- Հեյգելի խոսքերն է փոխանցում  Apsny.ge կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում