Սիրիական բանակը Ջոբար թաղամասում զգալի հաջողությունների է հասել

Սիրիական բանակը Ջոբար թաղամասում զգալի հաջողությունների է հասել

Սիրիական բանակը շարունակում է հաջողություններ գրանցել Դամասկոսի Ջոբար թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակն արդեն իսկ վերահսկողություն է հաստատել բազմաթիվ շինությունների վրա՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների: Հատկապես Ուադի Այն Թուրմա շրջանում ոչնչացվել են նրանց պատ կանող թաքստոցները: Զինյալները լուրջ կորուստներ են կրել Հուեսյնիա գյուղում, ինչպես նաև Դամասկոսի մերձակայքում գտնվող Խան աշ Շեյխ գյուղում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը ռմբակոծում են Ջոբար թաղամասը:: Բացի այդ, օդուժը ավելի քան 10-ը հարված է հասցրել Դամասկոսի Արևելյան Ղուտայի շրջաններին:

Աղբյուրի տեղեկացմամբ, Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի օդանավակայանի մերձակայքում պայթյուն է որոտացել: Տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ խմբավորումը հարձակվել է կառավարական ուժերի վրա «գրադ» տեսակի հրթիռներով: Պայթյունից հետո կառավարական ուժերը պատասխան հարված են հասցրել օդանավակայանի մերձակայքում կենտրոնացած ԻԼԻՊ ուժերին:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում