Հայաստանը և Ադրբեջանը բանակցությունները կշարոնակեն Նյու-Յորքում.Մամեդյարով

Հայաստանը և Ադրբեջանը բանակցությունները կշարոնակեն Նյու-Յորքում.Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Նյու Պորտում Սարգսյան-Ալիև-Քերի հանդիպումը: Նրա խոսքերով, այս հանդիպման շրջանակներում Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել սկսել խաղաղության մեծ  ծրագրի վրա աշխատանքները, որոք հիմնված կլինեն մադրիդյան սկզբունքների վրա:

Մամեդյարովը տեղեկացրել է նաև, որ ադրբեջանական և հայկական կողմերը պայմանավորվել են շարունակել կապերը Նյու- Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի ժամանակ, որտեղ մասնակցություն կունենան երկու երկրների արտգործնախարարները:

Ադրբեջանի համար մեկ դիվանագետը տեղեկացրել է նաև, որ Բաքվի ևԵրևանի հետ հետագա խորհրդատվությունը շարունակելու նպատակով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կժամանի տարածաշրջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում