Սեւ ծովում սկսվել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի մարտանավերի Sea Breeze-2014 վարժանքները

Սեւ ծովում սկսվել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի մարտանավերի Sea Breeze-2014 վարժանքները

Սեւ ծովի հյուսիսարեւմտյան մասում մեկնարկել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի մարտանավերի Sea Breeze-2014 վարժանքները: Դրանց նպատակը միջոցառումների փորձարկումն Է ճգնաժամային շրջանում նավագնացության անվտանգության գոտու ստեղծման ու ապահովման միջազգային գործողության շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Վարժանքները տեղի կունենան Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան: Դրանք կանցկացվեն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, ուստի վարժանքներին մասնակցելու են հրավիրված մի շարք երկրներ»,-նշել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում:

Զորավարժություններին հետեւելու են Վրաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում