Ադրբեջանում շենքերից մեկը փլուզվել է. կան տուժածներ

Ադրբեջանում շենքերից մեկը փլուզվել է. կան տուժածներ

Ադրբեջանի Խիրդալան քաղաքի կառուցվող շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: Պայթյունը տեղի է ունեցել չորս հարկանի շենքի բնակարաններից մեկում, որտեղ ապրում են հարկադիր տեղահանվածները:

Արդյունքում փլվել է կառույցի բլոկներից մեկի 3 հարկերը, փլվածքների տակ կան մարդիկ: Նախնական տվյալներով հոսպիտալացվել է ութ մարդ, սակայն փլատակների տակ դեռևս կան այլ մարդիկ, որոնց հանելու համար փրկարարական աշխատանքներ է տարվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում