Ղազախստանը կրկին հակառուսական քայլերի է դիմում

Ղազախստանը կրկին հակառուսական քայլերի է դիմում

Թբիլիսիում կայացել է Վրաստանի և Ղազախստանի արտգործնախարարությունների քաղաքական խորհրդատվությունը: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հանդիպում է ունեցել Ղազախաստանի փոխարտգործնախարար Սամաթ Օրդաբաևի հետ:

Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում ընգծվել է երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությոընը, տնտեսական ոլորտում կապերի ակտիվացումը: Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում Ղազախստանը ևս մեկ անգամ իր աջակցթությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Ղազախստանը փաստացիորեն հաստատել է, որ չի աջակցելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անդամակցությանը Եվրասաիական միությանը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ղազախստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացում է նկատվում: Օգոստոսի 26-ին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Նազարբաևը խոստացավ Ուկրաինայի հետ արգասաբեր գործունեություն ծավալել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում