Ֆյուլեն կրկին շեշտը դրել է էնէրգետիկ անվտանգության ապահովման վրա
Նմանատիպ
ԵՄ-ի անդամ և գործընկեր երկրների ինքնիշխանությունն ապահովելու նպատակով կարևոր է այդ երկրների էներգետիկ անվտանգությունն ապահովելը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման և քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բաքվում տեղի ունեցող Արևելյան գործընկերություն ծրագրի երկրների արտգործնախարարների և էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Trend-ը:
«Մեր ոչ պաշտոնական հանդիպման նպատակը գործընկեր-երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի դիրքերի ուժեղացումն է: Հուսով եմ, որ մենք տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ կգտնենք» -նշել է նա
Ֆյուլերի խոսքերով, բոլոր վեց գործընկեր-երկները հավասարաչափ կարևոր են ԵՄ-ի համար, այդ թվում կարևոր են նրանց ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
«Ես հուսով եմ, որ այս հանդիպումից հետո մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչ է ԵՄ-ն ցակնաում անել, որպեսզի տարածաշրջանում կայունությունև և խաղաղություն հաստատվի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում